Ճանապարհի երկու կողմերում
Դեկտեմբերի սկզբին Մարալ Ապելյանը Մեծ Շենից Երևան եկավ վիրահատության։ Այժմ նա սպասում է, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որպեսզի տուն վերադառնա։
Մարդկանց համար, մարդկանց մասին
35 պատմություն, 2019–2023
Դեկտեմբերի սկզբին Մարալ Ապելյանը Մեծ Շենից Երևան եկավ վիրահատության։ Այժմ նա սպասում է, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որպեսզի տուն վերադառնա։
Ճանապարհային մի պատում փոքր անփութության ու մեծ դժբախտության, անտեսանելի, բայց արդեն մոռացված գեներալի և բոլորովին անմեղ կովերի մասին։
Պատերազմ «Այս կյանքում կան բաներ, որոնք ոչ հասկանալ է ստացվում, ոչ էլ ընդունել։ Դրանք պարզապես պետք է վերապրել», ասում է Նատան, որը վերապրել է երկու մեծ պատերազմ, հարազատների կորուստ, բարդագույն վիրահատություն, արդեն 52 օր է՝ Արցախի Մարտունի քաղաքում աշխարհից մեկուսացած է, բայց նրա ամեն խոսքում զարմանալի կենսասիրություն է զգացվում։
2023 թ. փետրվարի 1
Շուշիում, որը 2020-ի պատերազմից հետո անցավ Ադրբեջանին, ջութակահարուհի Քիման թողեց տունն ու որդու գերեզմանը։ Տարհանվելով Երևան՝ չցանկացավ այնտեղ մնալ։ Անցյալ տարի փախավ Բեյրութի շքեղ կյանքից, որը նրա համար կազմակերպել էր նախկին աշակերտուհին։ Հիմա Քիման ապրում է Ստեփանակերտում՝ ծերանոցում։ Ինքն այդպես ուզեց. «Ես զգում եմ, որ որդուս հոգին այստեղ է»։
Շների վարքի շտկման մասնագետ և ջրային մարզիչ Պավել Սոկոլովը՝ մարդու ու շան հարաբերությունների, վարժեցման մեջ բռնության և այն մասին, թե ի վերջո արժե՞ շանը թողնել բազմոցին
Մերիին ու նրա՝ հաշմանդամություն ունեցող երկու երեխաներին մայիսի վերջին կվտարեն իրենց թվով տասներեքերորդ վարձով տնից։ Երկու տասնամյակ նա ապարդյուն փորձում էր պետությունից բնակարան կորզել։ Հիմա Մերին դրամահավաք է կազմակերպել և հավատում է, որ ոչ անտարբեր մարդկանց օգնությամբ վերջապես կկարողանա տուն ունենալ։
Սիրարփին հեռացել է յոթ տարի տևած ամուսնության ընթացքում իրեն մշտապես ծեծող ամուսնուց, այժմ էլ դատարանում պայքարում է իր ծնողական իրավունքների համար։ Իր դեմ են նախկին ամուսինը, իրավապահ համակարգը և երեխաների հիմնահարցերով զբաղվող խնամակալության և հոգաբարձության մարմինները:
Մենք ստեղծում ենք սրտացավ, ազատ և անկողմնակալ մարդկանց համայնք։ Մեր աշխատանքին աջակցելու լավագույն միջոցը մեր Հովանավորը դառնալն է։
Դառնալ ՀովանավորԻ՞նչը կարող է փրկել դանդաղ մահվան դատապարտված կույր, նիհար, ագրեսիվ շանը՝ չարորակ ուռուցքով։ Օրինակ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու կարողությունը — և ճիշտ մարդկանց առջև։
Կրծքագեղձի երկկողմանի քաղցկեղ՝ չորրորդ փուլում, ապրելու մնացել է երկու ամիս. այս ախտորոշումն էր Նաիրային տվել ուռուցքաբանը։ Երկուսուկես տարի անց բժիշկն ու հիվանդը հանդիպեցին ուռուցքաբանությանը նվիրված համաժողովում։
Ազատուհին 26 տարի գերության մեջ է անցկացրել՝ սեփական ամուսնու ձեռքերում։ Սակայն նրան հաջողվել է փախչել, բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնում անցնել վերականգնողական թերապիա և նոր կյանք սկսել։
Բոլոր պատմությունները՝ տարի առ տարի