Հայտնի են թվերը։ Շատ թվեր։
Բռնաբարության դեպքերի պաշտոնական վիճակագրությունը։ Անօթևանների թիվը։ Քանի երեխա կա ապաստարաններում և քանի տարեց՝ ծերանոցներում։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը։ Եվ շատ այլ քանակներ։
Բայց դրանք հազիվ թե օգնեն ձեզ իսկապես հայացք գցել այն մարդկանց կյանքերին ու պատմություններին, որոնց այդ թվերը պետք է արտացոլեն։
Թվերը մեզ կասեն հետևանքների, բայց ոչ իրենց գոյության պատճառի մասին։ Ինչո՞ւ է մեծահասակը հայտնվում փողոցում, իսկ երեխան՝ ապաստարանում։ Ինչո՞ւ ընտանեկան բռնությունը չի նվազում — և ի՞նչ անել, որ նվազի։ Իսկ բռնաբարությունների առումով ի՞նչ կա։
35 պատմություն
3 լեզու
2 մարդ
Կալեմոնը պարբերական է, որը համատեղում է սոցիալական լրագրությունն ու նարատիվ ժանրը։
Մեր առաքելությունը՝ պատմելով մարդկանց և կենդանիների պատմությունները՝ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք Հայաստանում ընդունված է լռության մատնել — կամ մակերեսորեն լուսաբանել, և լուծել դրանք համակարգային բարեգործության զարգացման միջոցով։
Մեր նյութերում դուք չեք տեսնի պաշտոնյաների բազմաթիվ հաշվետվություններ ու վիճակագրական աղյուսակներ։ Մենք հրապարակում ենք մեզ ու ձեզ նման մարդկանց պատմությունները՝ պատմված հենց հերոսների կողմից, հարցազրույցներ ՀԿ-ների աշխատակիցների և ակտիվիստների հետ, ինչպես նաև այս կամ այն խնդրի լուծմանն օգնելու պարզ ու հասկանալի եղանակներ։
Մենք ուզում ենք ձեզ՝ մեր ընթերցողներին, ներգրավել բարեգործության մեջ։ Եթե մեզ հաջողվի, ապա դուք կհասկանաք, որ ուրիշ մարդկանց կյանքերին մասնակցելն ու նրանց դեպի լավը փոխվելուն օգնելը հաճելի է և շատ պարզ։
Իսկ հետո թվերն էլ հետևից կգան։
Խմբագրություն՝ Kalemon.am