Կալեմոն Աջակցել

Պատերազմ

Հատուկ նախագիծ 10 պատմություն, 2020–2023 2020 թվականի աշունը և այն, ինչ եղավ հետո։ Արցախից եկած երեխաները՝ Աղձքի մանկապարտեզում։ Ղարաբաղի գյուղերն ավարտից մեկ օր առաջ և հաջորդ օրը։ Մարդը, ով կորցրեց աչքը և նայեց հայելու մեջ։ Աղջիկը, որ սպասում է, թե երբ կբացվի տուն տանող միակ ճանապարհը։ Եվ Նատան՝ Մարտունիում աշխարհից կտրված։ Մտնել հատուկ նախագիծ →
  1. «Այս կյանքում կան բաներ, որոնք ոչ հասկանալ է ստացվում, ոչ էլ ընդունել։ Դրանք պարզապես պետք է վերապրել»

    Աստծուն հուսախաբ մի՛ արա

    — ասում է Նատան, որը վերապրել է երկու մեծ պատերազմ, հարազատների կորուստ, բարդագույն վիրահատություն, արդեն 52 օր է՝ Արցախի Մարտունի քաղաքում աշխարհից մեկուսացած է, բայց նրա ամեն խոսքում զարմանալի կենսասիրություն է զգացվում։

  2. Ճանապարհի երկու կողմերում

    Դեկտեմբերի սկզբին Մարալ Ապելյանը Մեծ Շենից Երևան եկավ վիրահատության։ Այժմ նա սպասում է, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որպեսզի տուն վերադառնա։

  3. «Երբ իմացա, որ աչքս կորցրել եմ, մտքումս արձանագրեցի այդ փաստը։ Մտածեցի՝ մյուս աչքը մնացել է, լավ է, կարող եմ տեսնել։ Երբ վերջապես կարողացա իմ ոտքով զուգարան գնալ, հայելու մեջ նայեցի։ Հետաքրքիր էր տեսնել՝ աչքից ինչ է մնացել։ Ես ընդհանրապես սիրում եմ անատոմիան, մարմնի կառուցվածքը»

  4. Երբ ես մեռա

    Հասկանալ իրեն։ Առաջ գնալ։ Չներքաշվել համընդհանուր ընկճվածության մեջ։ Զարգանալ ու փոխել շրջապատող աշխարհը։ Չպարփակվել պատերազմում կորցրածների վշտի մեջ, այլ ապրել՝ նրանց փոխարեն էլ։ Վառ արև լինել, ոչ թե պղտոր ջուր։ Այսպես որոշեց փոքրիկ Նինան, որը մի քանի օրում մի քանի տարով մեծացել էր։

  5. Սև Նոր տարի

    Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայից հետո Ղարաբաղի քարտեզից անհետացան բազմաթիվ հայկական գյուղեր։ «Կալեմոնի» խմբագիրը պատմում է արևելյան սահմանին անցկացրած դատարկության վերջին ժամերի մասին։

  6. Վաղը՝ վերջից հետո

    Սահմաններ այլևս չկան։ Կան մառախուղով պատված լեռներ, այրվող տներ ու գյուղեր, որոնց կյանքը լքել է։ Դատարկության այս գոտու միակ բնակիչները մի ակնթարթում թափառական դարձած կատուներն ու շներն են։ Մենք գնացինք Ղարաբաղի արևելքի գյուղերը՝ նրանց վերջին անգամ տեսնելու․ վերջից մեկ օր առաջ — ու մեկ օր հետո։

  7. Տունը, որտեղ հերոսներ են ծնվում

    «Տունը, որտեղ հերոսներ են ծնվում»՝ այս արտահայտությամբ մեզ ուղեկցող Ալիկն ակամա տվեց դեռ չծնված հոդվածի վերնագիրը, երբ հեռանում էինք Սլոյանների տնից։

  8. «Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քանդեն տաճարներ, որտեղ ամեն վառված մոմը ինչ-որ մեկի երազանքն է»

  9. Պապան Սարդի մոտ է աշխատում

    Աղձք գյուղի մանկապարտեզում մոտ 40 երեխա ու 20 կին են ապրում՝ հյուրեր կամ Արցախից ժամանակավորապես տեղահանվածներ։ Մանկապարտեզում խուսափում են «փախստականներ» բառից․ որ կարճ ժամանակով լինի, որ պատերազմը չձգձգվի։ Մելանյան նրանցից մեկն է։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ԶՈւ-ն «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրետակոծել է նրա գյուղը՝ Ասկերանի շրջանի Իվանյանը։

Այդ ընթացքում

  1. Կյանք

    Գեներալն ասաց՝ ոչ

    Ճանապարհային մի պատում փոքր անփութության ու մեծ դժբախտության, անտեսանելի, բայց արդեն մոռացված գեներալի և բոլորովին անմեղ կովերի մասին։

  2. Երեխաներ

    Փոխել հենման կետը

    «Ոսկեփորիկ» գեղագիտական զարգացման և վերականգնողական կենտրոնի հիմնադիր Էկա Գորստկան՝ առանձնահատուկ երեխաներին հասարակության մեջ ճիշտ ինտեգրելու, ծնողներին թերապիայում ներգրավելու անհրաժեշտության, այն մասին, թե ինչպես օպերային երգեցողությունն իրեն բերեց բարեգործության, համավարակի մեջ եղած լավի ու «բարության թևերի» մասին։

  3. Բանտ

    Նույնիսկ պատժի մեջ մարդու հանդեպ հոգատարություն պիտի լինի

    «Եթե մենք դեմ ենք, որ հանցագործը կրթություն ստանա ու ճիշտ վերականգնում անցնի հանրության հաշվին, ապա նա մեր հաշվին ուղղակի կնստի: Երբեմն մի քանի անգամ: Մենք, միևնույն է, կվճարենք: Հարցն այն է, թե արդյունքում ինչ կստանանք»:

Հաջորդ բաժինը Կենդանիներ 7 պատմություն →