Կալեմոն Աջակցել

Լոնգրիդներ

  1. «Այս կյանքում կան բաներ, որոնք ոչ հասկանալ է ստացվում, ոչ էլ ընդունել։ Դրանք պարզապես պետք է վերապրել»

    Աստծուն հուսախաբ մի՛ արա

    — ասում է Նատան, որը վերապրել է երկու մեծ պատերազմ, հարազատների կորուստ, բարդագույն վիրահատություն, արդեն 52 օր է՝ Արցախի Մարտունի քաղաքում աշխարհից մեկուսացած է, բայց նրա ամեն խոսքում զարմանալի կենսասիրություն է զգացվում։

  2. «Ես 91 տարեկան եմ ու դեռ ողջ եմ։ Ընկերուհիներս բոլորը չգիտես ինչու մեռան, իսկ ես դրա ժամանակը չունեմ, թոռնուհիս շուտով պիտի ծննդաբերի, ծոռնուհի եմ ունենալու։»

    — Քիմա

    Այստեղ է ապրում նրա հոգին

    Շուշիում, որը 2020-ի պատերազմից հետո անցավ Ադրբեջանին, ջութակահարուհի Քիման թողեց տունն ու որդու գերեզմանը։ Տարհանվելով Երևան՝ չցանկացավ այնտեղ մնալ։ Անցյալ տարի փախավ Բեյրութի շքեղ կյանքից, որը նրա համար կազմակերպել էր նախկին աշակերտուհին։ Հիմա Քիման ապրում է Ստեփանակերտում՝ ծերանոցում։ Ինքն այդպես ուզեց. «Ես զգում եմ, որ որդուս հոգին այստեղ է»։

  3. «Լավ մայր լինեի, երեխաներին մանկատուն կտայի, երբ փոքր էին։»

    — Մերի

    Երիկամ՝ բնակարանի դիմաց

    Մերիին ու նրա՝ հաշմանդամություն ունեցող երկու երեխաներին մայիսի վերջին կվտարեն իրենց թվով տասներեքերորդ վարձով տնից։ Երկու տասնամյակ նա ապարդյուն փորձում էր պետությունից բնակարան կորզել։ Հիմա Մերին դրամահավաք է կազմակերպել և հավատում է, որ ոչ անտարբեր մարդկանց օգնությամբ վերջապես կկարողանա տուն ունենալ։

  4. «Տարիներ շարունակ ինձ ծեծող մարդը բողոք էր ներկայացրել ոստիկանություն, որ ես երեխային ծեծում եմ։»

    — Սիրարփի

    Արի՛ քեզ ծեծեմ

    Սիրարփին հեռացել է յոթ տարի տևած ամուսնության ընթացքում իրեն մշտապես ծեծող ամուսնուց, այժմ էլ դատարանում պայքարում է իր ծնողական իրավունքների համար։ Իր դեմ են նախկին ամուսինը, իրավապահ համակարգը և երեխաների հիմնահարցերով զբաղվող խնամակալության և հոգաբարձության մարմինները:

  5. Երգացանկ կույր շան համար

    Ի՞նչը կարող է փրկել դանդաղ մահվան դատապարտված կույր, նիհար, ագրեսիվ շանը՝ չարորակ ուռուցքով։ Օրինակ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու կարողությունը — և ճիշտ մարդկանց առջև։

  6. «Երբեմն ափսոսում եմ, որ ընդհանրապես չէի նվնվում, և, օրինակ, երեխաները չհասկացան, թե իրականում որքան վատ էի զգում։»

    — Նաիրա

    Անպարկեշտորեն ողջ

    Կրծքագեղձի երկկողմանի քաղցկեղ՝ չորրորդ փուլում, ապրելու մնացել է երկու ամիս. այս ախտորոշումն էր Նաիրային տվել ուռուցքաբանը։ Երկուսուկես տարի անց բժիշկն ու հիվանդը հանդիպեցին ուռուցքաբանությանը նվիրված համաժողովում։

  7. Վարդերը Շոպեն են սիրում

    Ազատուհին 26 տարի գերության մեջ է անցկացրել՝ սեփական ամուսնու ձեռքերում։ Սակայն նրան հաջողվել է փախչել, բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնում անցնել վերականգնողական թերապիա և նոր կյանք սկսել։

  8. Լուսանկարը

    Երբ պետք է աջակցություն արտահայտեմ, իմ առաջին մղումը մարդու ձեռքը բռնելն է։ Ոչ թե գրկել, այլ հենց նրա ձեռքն իմ ձեռքի մեջ առնել։ Այդպես կարծես նորից եմ վերապրում իմ մանկական դավաճանությունն ու, թեկուզ ուշացած, բայց, այնուամենայնիվ, ուրիշ՝ ճիշտ ընտրություն անում։

  9. Վաղը՝ վերջից հետո

    Սահմաններ այլևս չկան։ Կան մառախուղով պատված լեռներ, այրվող տներ ու գյուղեր, որոնց կյանքը լքել է։ Դատարկության այս գոտու միակ բնակիչները մի ակնթարթում թափառական դարձած կատուներն ու շներն են։ Մենք գնացինք Ղարաբաղի արևելքի գյուղերը՝ նրանց վերջին անգամ տեսնելու․ վերջից մեկ օր առաջ — ու մեկ օր հետո։

  10. «Բարև ձեզ, կարծես ես շատ վատ եմ»

    Ճագարներով գիշերազգեստ

    Դեպրեսիայի մասին բաց խոսելը դժվար է, ինչպես և ինքդ քեզ խոստովանելը, որ այն ունես։ Ես էլ էի երկար ժամանակ հետաձգում այդ ճնշող հեռանկարը՝ ինքս ինձ ասելը, որ տեղում դոփում եմ և օգնության կարիք ունեմ։ Ես անցա ժխտման, հուսահատության, ընդունման և սեփական կյանքի համար պայքարի դասական ճանապարհով։ Սա այն ճանապարհներից է, որոնք հազիվ թե երբևէ վերջնականապես հետևում մնան, բայց եթե ինձ հաջողվել է նորից սովորել ապրել ու երջանիկ լինել, ուրեմն ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

  11. «Կենդանին միայն մի ժամանակ ունի՝ ներկան։ Շունը չի հասկանում՝ ինչ է նշանակում «մի քիչ դիմանալ»»

    — անասնաբույժ

    Ոչ այսօր

    Կյանքի առաջին իսկ տարիներից նա հրաժարվում էր կռվել շնամարտերում։ Ութ տարեկանում վարակվեց ժանտախտի նյարդային ձևով։ «Վաղուց էր պետք»,— որոշեցին տերերն ու անպետք շանը փողոց հանեցին։ Բայց Բասսիտը դողացող ոտքերով մի կերպ հասավ ճիշտ բակն ու իր համար նոր կյանք ընտրեց։ Եվ երկար ու զարմանալի ապրեց այդ կյանքը։

  12. Թե չէ վատ կլինի

    Մանկաբարձական ագրեսիան ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն է, որը կիրառվում է կնոջ հանդեպ ծննդաբերության ժամանակ։ Շատ կանայք չգիտեն, որ խախտվում են իրենց իրավունքները, ինչպես չգիտեն այդ մասին շատ գինեկոլոգներ և մանկաբարձեր։

  13. Գրկում

    Արևը շատ է ուզում, որ մի օր հրաշք կատարվի, և իր աղջիկը սկսի քայլել ու ժպտալ։ Եվ որ միշտ դեղեր ունենա։ Մնացած ամեն ինչի հետ ինքը գլուխ կհանի։

  14. Այսպիսի սեր

    Երբ ծնողները ծեծեցին Ադային, նա փախավ տնից, դիմեց ոստիկանություն ու մարդկանցից օգնություն խնդրեց։ Եվ դրանով օգնեց ոչ միայն իրեն։

  15. Բժիշկը պոչ ունի

    Թերապևտիկ շան օրագիր, որը գրվում էր անկանոն, ընդհատումներով. մեկ խանգարում էր կատուն, որը քնում էր նրա վրա ու թույլ չէր տալիս մտքերը հավաքել, մեկ՝ անցորդները, որոնց վրա հարկավոր էր պատուհանից հաչել, մեկ՝ խոհանոցի համեղ հոտերը, որոնք խցկվում էին քիթն ու քշում մնացած մտքերը, և շատ ուրիշ բաներ։

  16. Կծանի յոթ կյանքերը։

    Շան գրառումները, որին բոլորը խորհուրդ էին տալիս քնեցնել։

  17. Մերժվածը

    Երեխաների համար ո՞րն է ավելի լավ՝ մանկատունը, թե նրանց հետ կապված մայրը, ում՝ ծնող լինելու անկարողությունը, սակայն, կարող է վշտալի հետևանքների հանգեցնել: Լավ ելք կարող էր լինել դժվար կենսական իրավիճակում գտնվող ընտանիքների համար նախատեսված ցերեկային ճգնաժամային կենտրոնը, բայց Հայաստանում նմանատիպը չկա:

  18. Ինչո՞ւ ես

    Ապրում եմ հորինված գրքային աշխարհներում։ Դրանց բոլոր կերպարները բաժանվում են ասպետների ու սրիկաների։ Սրիկաներին հեշտ է ճանաչել՝ խիստ դեմքից, կատաղի հայացքից ու մռայլ հագուստից։ Իսկ իրական աշխարհում, պարզվում է, սրիկան կարող է բաց գույնի վերնաշապիկ հագնել ու մեղմ ժպտալ։

  19. Մազերն են մեղավոր

    Հայաստանում մեկ տարի կամավորություն անելու ընթացքում Էվան տղամարդկանց կողմից բազմիցս ենթարկվել է սեռական ոտնձգությունների, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Նա որոշեց չլռել, ու դա շատերին զարմացրեց։

  20. Երբ արյունը չի մակարդվում

    Բիմին թունավորել են մկնդեղով: Սպանությունը մնում է անպատիժ, ինչպես նմանատիպ հարյուրավորները Հայաստանում. ըստ օրենքի դա ընդամենը գույքի վնաս է: