Հատուկ նախագիծ
Պատերազմ
10 պատմություն, հոկտեմբեր 2020 — փետրվար 2023
2020 թվականի աշունը և այն, ինչ եղավ հետո։ Արցախից եկած երեխաները՝ Աղձքի մանկապարտեզում։ Ղարաբաղի գյուղերն ավարտից մեկ օր առաջ և հաջորդ օրը։ Մարդը, ով կորցրեց աչքը և նայեց հայելու մեջ։ Աղջիկը, որ սպասում է, թե երբ կբացվի տուն տանող միակ ճանապարհը։ Եվ Նատան՝ Մարտունիում աշխարհից կտրված։

Աղձք գյուղի մանկապարտեզում մոտ 40 երեխա ու 20 կին են ապրում՝ հյուրեր կամ Արցախից ժամանակավորապես տեղահանվածներ։ Մանկապարտեզում խուսափում են «փախստականներ» բառից․ որ կարճ ժամանակով լինի, որ պատերազմը չձգձգվի։ Մելանյան նրանցից մեկն է։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ԶՈւ-ն «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրետակոծել է նրա գյուղը՝ Ասկերանի շրջանի Իվանյանը։

«Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քանդեն տաճարներ, որտեղ ամեն վառված մոմը ինչ-որ մեկի երազանքն է»

«Տունը, որտեղ հերոսներ են ծնվում»՝ այս արտահայտությամբ մեզ ուղեկցող Ալիկն ակամա տվեց դեռ չծնված հոդվածի վերնագիրը, երբ հեռանում էինք Սլոյանների տնից։

IV
Հունվարյան այն գիշերները
Մանկության հիշողություններ Բաքվի 1990 թվականի կոտորածի մասին։
Կարդալ պատմությունը
Սահմաններ այլևս չկան։ Կան մառախուղով պատված լեռներ, այրվող տներ ու գյուղեր, որոնց կյանքը լքել է։ Դատարկության այս գոտու միակ բնակիչները մի ակնթարթում թափառական դարձած կատուներն ու շներն են։ Մենք գնացինք Ղարաբաղի արևելքի գյուղերը՝ նրանց վերջին անգամ տեսնելու․ վերջից մեկ օր առաջ — ու մեկ օր հետո։

Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայից հետո Ղարաբաղի քարտեզից անհետացան բազմաթիվ հայկական գյուղեր։ «Կալեմոնի» խմբագիրը պատմում է արևելյան սահմանին անցկացրած դատարկության վերջին ժամերի մասին։

VII
Երբ ես մեռա
Հասկանալ իրեն։ Առաջ գնալ։ Չներքաշվել համընդհանուր ընկճվածության մեջ։ Զարգանալ ու փոխել շրջապատող աշխարհը։ Չպարփակվել պատերազմում կորցրածների վշտի մեջ, այլ ապրել՝ նրանց փոխարեն էլ։ Վառ արև լինել, ոչ թե պղտոր ջուր։ Այսպես որոշեց փոքրիկ Նինան, որը մի քանի օրում մի քանի տարով մեծացել էր։
Կարդալ պատմությունը
«Երբ իմացա, որ աչքս կորցրել եմ, մտքումս արձանագրեցի այդ փաստը։ Մտածեցի՝ մյուս աչքը մնացել է, լավ է, կարող եմ տեսնել։ Երբ վերջապես կարողացա իմ ոտքով զուգարան գնալ, հայելու մեջ նայեցի։ Հետաքրքիր էր տեսնել՝ աչքից ինչ է մնացել։ Ես ընդհանրապես սիրում եմ անատոմիան, մարմնի կառուցվածքը»

Դեկտեմբերի սկզբին Մարալ Ապելյանը Մեծ Շենից Երևան եկավ վիրահատության։ Այժմ նա սպասում է, որ բացվի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որպեսզի տուն վերադառնա։

«Այս կյանքում կան բաներ, որոնք ոչ հասկանալ է ստացվում, ոչ էլ ընդունել։ Դրանք պարզապես պետք է վերապրել»
- I Պապան Սարդի մոտ է աշխատում
- II Որպեսզի երազանքներն ապրեն
- III Տունը, որտեղ հերոսներ են ծնվում
- IV Հունվարյան այն գիշերները
- V Վաղը՝ վերջից հետո
- VI Սև Նոր տարի
- VII Երբ ես մեռա
- VIII Գնդացիրով՝ մորեխի դեմ
- IX Ճանապարհի երկու կողմերում
- X Աստծուն հուսախաբ մի՛ արա
Տեքստն ավարտված է, պատմությունը շարունակվում է
Դառնալ Հովանավոր Կալեմոն