Կալեմոն Աջակցել

Հեղինակ

Մարիամ Չոպիկյան

Հոգեբանական օգնություն

Ճագարներով գիշերազգեստ

· Ընթերցման տևողությունը՝ 19 րոպե

Դեպրեսիայի մասին բաց խոսելը դժվար է, ինչպես և ինքդ քեզ խոստովանելը, որ այն ունես։ Ես էլ էի երկար ժամանակ հետաձգում այդ ճնշող հեռանկարը՝ ինքս ինձ ասելը, որ տեղում դոփում եմ և օգնության կարիք ունեմ։ Ես անցա ժխտման, հուսահատության, ընդունման և սեփական կյանքի համար պայքարի դասական ճանապարհով։ Սա այն ճանապարհներից է, որոնք հազիվ թե երբևէ վերջնականապես հետևում մնան, բայց եթե ինձ հաջողվել է նորից սովորել ապրել ու երջանիկ լինել, ուրեմն ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

Կյանքիս երեսունմեկ տարիներից յոթն անցկացրել եմ մի ախտորոշմամբ՝ դեպրեսիա։ Տարածված մի թյուր կարծիք կա, թե դա ինչ-որ քմահաճույք է՝ հորինված դեռահասների ու հիստերիկ կանանց համար, որոնք չափից շատ ազատ ժամանակ ունեն։

Դեպրեսիան ինձ համար կապվում էր ֆիլմերի ու գրքերի մռայլ հերոսների հետ, որոնք բուռ-բուռ հակադեպրեսանտներ էին կուլ տալիս և անպայման փխրուն էին, թույլ, խոցելի։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞ որ նրանք չէին կարողանում ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից։

Կարդալ շարունակությունը →