Բռնություն

Ինչո՞ւ ես​

Ապրում եմ հորինված գրքային աշխարհներում։ Դրանց բոլոր կերպարները բաժանվում են ասպետների ու սրիկաների։ Սրիկաներին հեշտ է ճանաչել՝ խիստ դեմքից, կատաղի հայացքից ու մռայլ հագուստից։ Իսկ իրական աշխարհում, պարզվում է, սրիկան կարող է բաց գույնի վերնաշապիկ հագնել ու մեղմ ժպտալ։

Արի՛ քեզ ծեծեմ

Սիրարփին հեռացել է յոթ տարի տևած ամուսնության ընթացքում իրեն մշտապես ծեծող ամուսնուց, այժմ էլ դատարանում պայքարում է իր ծնողական իրավունքների համար։ Իր դեմ են նախկին ամուսինը, իրավապահ համակարգը և երեխաների հիմնահարցերով զբաղվող խնամակալության և հոգաբարձության մարմինները:

Վարդերը Շոպեն են սիրում

Ազատուհին 26 տարի գերության մեջ է անցկացրել՝ սեփական ամուսնու ձեռքերում։ Սակայն նրան հաջողվել է փախչել, բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնում անցնել վերականգնողական թերապիա և նոր կյանք սկսել։

Թե չէ վատ կլինի

Մանկաբարձական ագրեսիան ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն է, որը կիրառվում է կնոջ հանդեպ ծննդաբերության ժամանակ։ Շատ կանայք չգիտեն, որ խախտվում են իրենց իրավունքները, ինչպես չգիտեն այդ մասին շատ գինեկոլոգներ և մանկաբարձեր։

Մազերն են մեղավոր

Հայաստանում մեկ տարի կամավորություն անելու ընթացքում Էվան տղամարդկանց կողմից բազմիցս ենթարկվել է սեռական ոտնձգությունների, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Նա որոշեց չլռել, ու դա շատերին զարմացրեց։