Ով ենք մենք
Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, որը պատմում է մարդկային պատմությունների և Հայաստանում սոցիալական նախագծերի աշխատանքի մասին:
Մեր նպատակն է վեր հանել սոցիալական խնդիրները և նպաստել երկրում համակարգային բարեգործության զարգացմանը։
Սեռական բռնությունը, խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, կյանքը մանկատներում և բանտերում այն թեմաներն են, որոնց մասին դժվար է խոսել: Մենք ցանկանում ենք բարդ հարցերի քննարկումը դարձնել պարզ և մարդկային, և ներգրավել ձեզ դրանց լուծմանը:
Դուք կարող եք մեզ օգնել այս հարցում՝ դառնալով մեր հովանավորը և ամսական նվիրատվություն կատարելով ընդամենը 2 ԱՄՆ դոլարի չափով:
Դարձիր հովանավոր
Մենք ստեղծում ենք հոգատար, ազատ և անաչառ մարդկանց համայնք: Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին սոցիալական խորը խնդիրների լուծման գործում հասարակ մարդկանց անձնական պատմությունների միջոցով, դա անելու լավագույն միջոցը հովանավոր դառնալն է:
Մեր առաքելությունն է նպաստել հասարակության փոփոխություններին՝ կոտրելով տաբուները և ազատորեն քննարկելով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական դաստիարակությունը և բժշկական էթիկան և այլն:
Այստեղ պատմված պատմությունները միշտ կմնան ազնիվ և անկողմնակալ՝ նաև շնորհիվ մեր հովանավորների: Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակը և ընտրելով ձեր աջակցության գումարը:
Ամսական $2-ից սկսած յուրաքանչյուր բաժանորդագրություն մեզ թույլ է տալիս ստեղծել նոր բովանդակություն: Շնորհակալություն